Աշխարհ

Հնդկաստանը մտահոգված է հեղուկացված գազի մատակարարման իրավիճակով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը մտահոգված է հեղուկացված գազի մատակարարման իրավիճակով

Հնդկաստանը մտահոգված է հեղուկացված գազի մատակարարման իրավիճակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարության խոսնակ Սուջատա Շարման։

«Խնդիրը մեզ համար մնում է մտահոգիչ՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, սակայն մինչ օրս դեֆիցիտի մասին հաղորդագրություններ չեն եղել։ Խուճապային ամրագրումները մնում են չափազանց բարձր», - ասաց Շարման։

Միաժամանակ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Հնդկաստանն ունի բավարար քանակությամբ հում նավթ, և երկրի նավթավերամշակման գործարանները աշխատում են ամբողջ հզորությամբ։

«Մանրածախ առևտրի կետերում ապրանքների պակասի մասին հաղորդագրություններ չեն եղել, բենզինը և դիզելային վառելիքը դեռ բավարար են։ Մենք մեր կարիքները բավարարելու համար ներքին շուկայում բավարար բենզին և դիզելային վառելիք ենք արտադրում», - ասել է Շարման։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում