Հայաստան

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը գիշերն աստիճանաբար կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը գիշերն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում մարտի 14-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-16-ին`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Մարտի 15-16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։

Երևանում մարտի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում