Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով փրկարար ծառայության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը։ 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում