ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու ԵԽ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հարցերով եվրոպական կողմի նախապատրաստական թիմի անդամներին՝ Եվրոպայի խորհրդի նախագահի  արտաքին կապերի գլխավոր տնօրինության ղեկավար Հելեն Հոլ-Պեդերսենին և  աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մերիլին Ժոզեֆսոնին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պտավիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսին Հայաստանում կայանալիք ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է գագաթնաժողովը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և նշել, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամկետում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնել գործընկերային կապը մշտապես պահպանելու ու փորձով կիսվելու համար և ընդգծել, որ  գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Հայաստանն ակտիվ կապի մեջ է ԵՄ գործընկերների, ինչպես նաև նախորդ տարիներին ԵՔՀ գագաթնաժողովները հյուրընկալած երկրների կազմակերպիչների հետ։

Զրուցակիցները քննարկել են գագաթնաժողովի անցկացմանն ու կազմակերպմանը վերաբերող հետագա քայլերն ու միջոցառումները։

Հայերեն العربية English فارسی Русский 中文

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել