Իրան

Հեգսեթը նոր տվյալներ է ներկայացրել Իրանի դեմ ռազմական գործողություններից

1 րոպեի ընթերցում

Հեգսեթը նոր տվյալներ է ներկայացրել Իրանի դեմ ռազմական գործողություններից

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում նոր մանրամասներ է ներկայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նա նշել է, որ Իրանի հրթիռային կարողությունները նվազել են 90%-ով, անօդաչու թռչող սարքերինը՝ 95%-ով։

Հեգսեթի խոսքով՝ հարվածներ են հասցվել ավելի քան 15 000 թիրախի, ինչը փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր օրական ավելի քան 1000 է։

Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է և, ամենայն հավանականությամբ, «խեղված»։ Մարտի 12-ին Մոջթաբա Խամենեին իր առաջին ուղերձով դիմել էր ժողովրդին, սակայն նրա ուղերձը հեռուստատեսությամբ ընթերցել էր մեկնաբանը։ Իրանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է, սակայն թե երբ էր նա վիրավորում ստացել և ինչ վիճակում է գտնվում, չի հաղորդվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում