Հայաստան

Վերջնարդյունքում ունենալու ենք ճանապարհորդելու ժողովրդավարացում. փոխնախարարը՝ վիզաների ազատականացման մասին

2 րոպեի ընթերցում

Վերջնարդյունքում ունենալու ենք ճանապարհորդելու ժողովրդավարացում. փոխնախարարը՝ վիզաների ազատականացման մասին

Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության վերջնարդյունքում՝ ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման դեպքում լինելու է ճանապարհորդելու ժողովրդավարացում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկմանը:  

«Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը միգրացիոն, տեղաշարժի ոլորտում, հանրային անվտանգության ոլորտում մեր արդիականացման ճանապարհային քարտեզը, կարծես, լինի: Եթե քայլ-քայլ շարժվենք դրանով, վերջում կունենանք արդի և ժամանակի մարտահրավերներին համարժեք, դիմակայուն ինստիտուտներ»,-ասաց Ղազարյանը:

Խոսելով մարդկանց վրա գործընթացի ազդեցության մասին՝ փոխնախարարն ասաց. «Վերջնարդյունքում մենք ունենալու ենք ճանապարհորդելու ժողովրդավարացում: Տարիներ շարունակ ճանապարհորդելը Հայաստանում ընկալվել է որպես էլիտար երևույթ, քչերը կարող էին ճանապարհորդել թե ֆինանսական կարողությունների տեսանկյունից, թե բյուրոկրատական սահմանափակումների տեսանկյունից: Հիմա վիզաների ազատականացումը շատերին է այդ հնարավորությունը տալու»:  

Ըստ նրա՝ ճամփորդության ժողովրդավարացումը ևս Հայաստանի և ԵՄ-ի ընդհանուր արժեքի մասին է, ժողովրդավարության մասին է:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում