Մարզեր

Կապիտալ նորոգման է ենթարկվում Մարտունի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի շենքը

1 րոպեի ընթերցում

Կապիտալ նորոգման է ենթարկվում Մարտունի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի շենքը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկնարկել և ընթանում են թիվ 3 մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու թիվ 3 մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 250 միլիոն 374 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է շենքի սեյսմիկ ուժեղացում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, ծածկի ու տանիքի, խաղահրապարակի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման համակարգերի, հատակի կառուցում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, բակային տարածքի կանաչապատում և բարեկարգում։

Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 300 օրացուցային օրերի ընթացքում։

Մարտունու թիվ 3 մանկապարտեզն իր գործունեությունն այժմ  շարունակում է Մարտունու բժշկական կենտրոնի նախկին շենքի տարածքում, որտեղ Մարտունու համայնքապետարանի կողմից ստեղծված են նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պայմանները։

Խոսրով  Խլղաթյան    

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում