Իրան

Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ

Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների պատճառով Իրանում ներքին տեղահանված անձանց թիվը հասել է 3,2 միլիոնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։

«Հակամարտության պատճառով 600 հազարից մինչև 1 միլիոն տնային տնտեսություն է ժամանակավորապես տեղահանվել երկրի ներսում, ինչը կազմում է 3,2 միլիոն մարդ», - ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տեղահանված անձանց մեծամասնությունը Թեհրանից և մյուս խոշոր քաղաքներից մեկնել է երկրի հյուսիս և գյուղական վայրեր։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում