Ռուսաստան

Ռուսաստանի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած անձինք ցմահ ազատազրկման են դատապարտվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած անձինք ցմահ ազատազրկման են դատապարտվել

Ռուսաստանում ռազմական դատարանը Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում 2024 թվականին ահաբեկչություն անմիջականորեն իրականացրած չորս անձի դատապարտել է ցմահ ազատազրկման։ Մեղադրյալները պատիժը կկրեն հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի քան մեկ տասնյակ հանցակիցներ դատապարտվել են 19 տարի և 11 ամիս ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։

2024 թվականի մարտի 22-ին տղամարդիկ «Պիկնիկ» խմբի համերգից առաջ ներխուժել էին Crocus City Hall համերգասրահ և կրակ բացել այցելուների և աշխատակիցների վրա։ Դրանից հետո շենքում հրդեհ էր բռնկվել։

Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 147 մարդ, երեքը անհետ կորել են, 336-ը՝ վիրավորվել։ Ահաբեկչության հասցրած վնասը կազմել է 5,7 միլիարդ ռուբլի։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն-Խորասան» կամ «ISIS-K» խմբավորումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում