Ռուսաստան

ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին

ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի գների աճը զսպելու համար դեռ շատ բան կա անելու, բայց նույնիսկ այդ դեպքում ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Յորգենսենը կոչ է արել ԵՄ երկրներին կրճատել էլեկտրաէներգիայի հարկերը՝ այդ քայլն անվանելով տնային տնտեսությունների ծախսերը կրճատելու և արդյունաբերական մրցունակությանն աջակցելու ամենաարագ ճանապարհը։

«Մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկել, որպեսզի նվազեցվեն էլեկտրաէներգիայի հարկերը։ Սա կարող է արվել հենց վաղը։ Պետք չէ սպասել նոր օրենսդրական նախաձեռնություններին։ Լուծումը կարող է իրականացվել հնարավորինս արագ», - ընդգծել է Յորգենսենը։

Միևնույն ժամանակ ԵՄ առաջնորդները մտադիր են Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում Եվրահանձնաժողովից պահանջել կոնկրետ և արագ գործողություններ, որոնք նախատեսված էին մերձավոր Արևելքում դեռևս նոր պատերազմի մեկնարկից առաջ։

Յորգենսենը շեշտել է, որ ԵՄ գործադիր մարմինը մշտապես քննարկում է խնդիրը՝ միաժամանակ լուծելով հրատապ հարցեր։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում