4 րոպեի ընթերցում
Փարիզի նորաձևության շաբաթվա (Paris Fashion Week) շրջանակում պատմական Opéra Garnier-ում տեղի ունեցավ «THE MUSE, powered by Jardins d’Arménie» բացառիկ ցուցադրությունը՝ նշանավորելով հայկական երկու լյուքս բրենդների՝ THE MUSE բրենդի և Jardins d’Arménie ռոյալ բրենդիի ինքնատիպ համագործակցությունը։
Կանանց հագուստի նոր՝ 2026–2027 աշուն-ձմեռ հավաքածուն ներկայացվել է որպես ստեղծարար երկխոսություն Jardins d’Arménie-ի և THE MUSE-ի աշխարհների միջև, որտեղ միահյուսվում են կուտյուրը, ինքնատիպ գործվածքների և ֆակտուրաների մշակույթն ու ապրելու արվեստը (Art de Vivre):
Դիզայներ Մանե Խաչատրյանի հիմնադրած THE MUSE բրենդը դարձել է հայկական նորաձևության առաջին տներից մեկը, որն իր հավաքածուները ներկայացրել է Միլանում, Փարիզում և Նյու Յորքում։
THE MUSE-ի այս հավաքածուի համար ստեղծագործական մուսա է եղել Jardins d’Arménie-ն։ Իսկ փարիզյան այս ցուցադրության շրջանակում THE MUSE-ն իր հագուստներով բացահայտել է ինքնության և մշակութային փոխակերպման թեմաները, որոնք համահունչ են Pogossian Luxury Brand House-ի փիլիսոփայությանը։
Իրենց համագործակցության միջոցով Jardins d’Arménie-ն և THE MUSE-ը միավորել են ժառանգությունը, արհեստագործական վարպետությունը և գեղարվեստական արտահայտչությունը՝ հայկական մշակույթին նոր ու ժամանակակից հնչողություն հաղորդելով։
«Jardins d’Arménie»-ն ու «THE MUSE»-ը միավորում են գերազանցության ու ժառանգության փոխանցման հանդեպ իրենց համատեղ ձգտումը։ Այս համագործակցությունը ստեղծում է երկխոսություն՝ ստեղծագործության, ժառանգության և հայկական նրբաճաշակ ապրելակերպի (art de vivre) միջև՝ այնպիսի խորհրդանշական միջավայրում, ինչպիսին է Opéra Garnier-ը»,- ասել է Pogossian Luxury Brand House-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանը։
THE MUSE-ի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Մանե Խաչատրյանը նշել է. «Jardins d’Arménie-ի հետ այս համագործակցությունը մարմնավորում է THE MUSE-ի ոգին՝ հայկական կենդանի ժառանգությունը, որը արտահայտվում է ժամանակակից կուտյուրի միջոցով»։
THE MUSE-ի փարիզյան ցուցադրության գործընկեր Jardins d’Arménie-ն հայկական ժառանգության նրբաճաշակ և ժամանակակից մեկնաբանություն է։ Ռոյալ բրենդին բարձրակարգ ալկոհոլային խմիչքների միանգամայն նոր կատեգորիա է։ Jardins d’Arménie-ն պատրաստվում է հայկական էնդեմիկ ոսկեհատ խաղողից և անցնում է հասունացման յուրահատուկ գործընթաց՝ համադրելով ավանդական ու նորարար մեթոդները։
Jardins d’Arménie-ի Եվրոպական շնորհանդեսը տեղի է ունեցելավ 2025 թվականի սեպտեմբերին Մոնակոյում՝ Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդի ու այլ ճանաչված անհատների մասնակցությամբ։ Այսօր բրենդը հաստատված է Մոնակոյում, Ֆրանսիայում և որոշ ընտրված եվրոպական շուկաներում:
1992 թվականից սկսած Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք։ Ընկերությունների բրենդերը միավորող Pogossian Luxury Brand House-ը ներկայացված է ավելի քան 40 երկրում և մարմնավորում է տեսլական, որը հիմնված է արհեստագործական վարպետության, ստեղծագործականության և գերազանցության վրա, առաջարկում նրբաճաշակ և խորը փորձառություններ՝ գերազանցելով միջազգային հաճախորդների ամենաբարձր պահանջներին։