Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանական ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի. Փաշինյան

Մենք խաղաղության հասել ենք ժողովրդավարության շնորհիվ, ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության շնորհիվ, որովհետեւ Հայաստանին պարտադրված մտածողության կաղապարները կարողացանք հաղթահարել՝ ականջալուր լինելով ժողովրդին, իրական, ապրող, կյանքի եւ խաղաղության փափագ ունեցող մարդկանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ՝ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով եւ ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ», - ասել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում