Շարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը շարունակում է դիվանագիտական լուռ աշխատանք տանել  Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Վերջերս Ադրբեջանը մեր ևս չորս հայրենակիցների ազատ արձակեց։  Հայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով։ Բայց Կառավարությունը շատ արագ  վերադարձավ դիվանագիտական լուռ աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ դիվանագիտական լուռ աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված շինծու  քրեական գործերի հիման վրա տեղի ունեցած դատավարությունների արդյունքներով կայացվել են ազատազրկման վճիռներ։  

Մասնավորապես ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։  20 տարվա ազատազրկման են դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ 19 տարվա ազատազրկման են դատապարտել Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը։ Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։ 

Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանը մինչ այդ պաշտոնապես հաստատել էր իր մոտ 23 հայ գերու առկայությունը։

Հայերեն العربية English Русский Türkçe

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան