Իրան

Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի և ԱՄՆ օբյեկտների վրա ամենահզոր հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի և ԱՄՆ օբյեկտների վրա ամենահզոր հարձակման մասին

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել է, որ մարտի լույս 11-ի գիշերը Իրանի կողմից Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ռմբակոծությունը դարձել է Իսլամական Հանրապետության ամենազանգվածային հարձակումը տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր:

«Ճշմարիտ խոստում - 4» գործողության վերջին՝ 37-րդ ալիքը, որն իրականացվել է այսօր գիշերը, դարձել է Իրանի ամենազանգվածային գործողությունը տարածաշրջանում հակառակորդի ուժերի և օբյեկտների դեմ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է հեռուստատեսությունը։ Վերջինիս տվյալներով՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներից մի քանիսի տևողությունը կազմել է առնվազն երեք ժամ։

Պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ հարձակման են ենթարկվել Թել Ավիվից ոչ հեռու գտնվող արբանյակային կապի կենտրոնը և Իսրայելի ռազմական օբյեկտները Հայֆայում ու Արևմտյան Երուսաղեմում, ինչպես նաև «ԱՄՆ-ի բազմաթիվ թիրախներ, ներառյալ ամերիկյան ռազմակայանները ՝ (Իրաքի) Էրբիլ քաղաքում և Քուվեյթում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում