Աշխարհ

Մերցը ափսոսանք է հայտնել ատոմային էներգետիկայից հրաժարվելու Գերմանիայի որոշման համար

1 րոպեի ընթերցում

Մերցը ափսոսանք է հայտնել ատոմային էներգետիկայից հրաժարվելու Գերմանիայի որոշման համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հապճեպ է համարում ատոմային էներգետիկայից հրաժարվելու վերաբերյալ իր երկրի որոշումը՝ նշելով, որ այն ենթակա չէ վերանայման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական NiUS պորտալը։

«Դա անշրջելի որոշում է։ Ցավում եմ դրա համար»,- հայտարարել է Մերցը։

Նա խոստովանել է, որ կիսում է միջուկային էներգետիկայի կարեւոր դերի մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կարծիքը։ Միաժամանակ, Մերցը պարզաբանել է, որ դա սկզբունքային նշանակություն չունի Գերմանիայի համար, քանի որ կառավարությունը նախկինում որոշել էր հրաժարվել ատոմակայաններից։

Փարիզում մարտի 10-ին մեկնարկած համաժողովում, որը նվիրված է էներգետիկայի ապագային, ֆոն դեր Լեյենը «ռազմավարական սխալ» է որակել Եվրոպայի հրաժարվելը միջուկային էներգետիկայից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում