Գազայից հայտնել են, որ Իսրայելն ուժեղացրել է շրջափակումն Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին

2 րոպեի ընթերցում

Իսրայելն օգտվել է Իրանի շուրջ առկա էսկալացումից Գազայի հատվածի շրջափակումն ուժեղացնելու նպատակով, ինչը սպառնալիք է ստեղծում ավելի քան երկու միլիոն պաղեստինցիների պարենամթերքով և վառելիքով ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գազայում գործող իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ աս Սավաբթան։

«Իսրայելի կառավարությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն օգտագործել է սահմանափակող միջոցները խստացնելու և Գազայի հատված պարենամթերքի ու վառելիքի ներկրման վրա լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու համար, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի սրման», - ասել է աս Սավաբթան։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն արդեն հանգեցրել է «կենսականորեն կարևոր մատակարարումների ապահովման խափանման, որոնցից կախված է ավելի քան 2,4 միլիոն մարդ»։

Նա բացատրել է, որ Գազայի հատված է հասել վառելիքով բեռնված միայն 1081 բեռնատար՝ 7400-ի փոխարեն։ Բացի այդ, նրա խոսքով, Իսրայելն ամբողջությամբ արգելափակում է բնական գազի ներմուծումը, որն օգտագործվում է կերակուր պատրաստելու համար։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ վառելիքի անբավարարությունը կաթվածահար է անում ջրաճնշիչ կայանների, հիվանդանոցների և մունիցիպալ ծառայությունների աշխատանքը։

Պաշտոնյայի խոսքով՝ Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը փակ է հիվանդների և վիրավորների փոխադրման համար, ինչը հազարավոր մարդկանց զրկում է բուժում ստանալու հնարավորությունից։

«Գազայի հատվածի տարածքում դիտվում է գների աննախադեպ աճ առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ընտանիքների գնողունակության նվազում՝ աղքատության և գործազրկության ֆոնին», - ասել է աս Սավաբթան։

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսները նվազել են - 16/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 16/11/26

Նավթի գները նվազել են - 16/11/26

Դասական երաժշտությունը պետք է հասանելի դարձնել ամբողջ հանրությանը. Դանիել Դանիելյանը՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ռազմավարության մասին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել