Հայաստանն ու Հունաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության քայլերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության քայլերը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Պելոպս Լասկոսի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են արդարադատության ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու քայլերը։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում այդ բնագավառում իրականացվող բարեփոխումները և Եվրոպական միության կարևոր դերակատարությունն այդ հարցում։

Պելոպս Լասկոսը, ընդգծելով, որ 2027 թվականին Հունաստանը նախագահելու է Եվրոպական միությունում, մատնանշել է, որ ԵՄ գործունեության երեք հիմնասյուներից մեկը հենց արդարադատության համակարգում համագործակցությունն է անդամ և գործընկեր պետությունների միջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում