Իրան

«Հեզբոլլահ»-ի կողմից արձակված արկերն ընկել են Սիրիայի տարածքում

1 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ի կողմից արձակված արկերն ընկել են Սիրիայի տարածքում

Սիրիական բանակը հայտարարել է, որ Լիբանանից արձակված հրետանային արկերն ընկել են Դամասկոսից արևմուտք գտնվող Սերղայա գյուղաքաղաքի մոտակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական ​​լրատվական գործակալությունը։

Բանակը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին սիրիական բանակի դիրքերը թիրախավորելու համար։

Գործակալության տեղեկացմամբ՝ «Հեզբոլլահ»-ի ուժերի ամրացումներ են նկատվել սիրիա-լիբանանյան սահմանին։

Սիրիական բանակը նաև հայտնել է, որ գնահատում է իրավիճակը՝ հավելելով, որ կապի մեջ է Լիբանանի բանակի հետ և քննարկում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համապատասխան տարբերակները։

«Սիրիայի արաբական բանակը չի հանդուրժի երկրի դեմ ուղղված որևէ ագրեսիա», - նշվել է բանակի հայտարարության մեջ։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում