Իրան

Թրամփը և Վենսը համակարծիք չեն եղել Իրանի դեմ գործողության հարցում

2 րոպեի ընթերցում

Թրամփը և Վենսը համակարծիք չեն եղել Իրանի դեմ գործողության հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «պակաս ոգևորված» էր Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հեռանկարներով։ Այնուամենայնիվ, նախագահը նշել է, որ Վենսը «շատ լավ լեզու է գտնում» իր հետ այս հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։

«Մենք այս հարցում լավ ենք լեզու գտնում։ Կարող եմ ասել, որ նա փիլիսոփայորեն այլ տեսակետ ուներ, քան ես։ Կարծում եմ՝ նա, գուցե, ավելի պակաս ոգևորված էր.... Բայց ես զգում էի, որ մենք պետք է դա անենք։ Ինձ չէր թվում, թե մենք այլընտրանք ունենք։ Եթե մենք դա չանեինք, նրանք դա կանեին մեր դեմ», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Վենսը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ կասկածներ է ունեցել, ինչի պատճառով նրան դուրս են թողել Իրանի շուրջ որոշումների կայացման գործընթացից։ 

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 10-ից ավելի զոհի մասին, ամերիկյան կողմից զոհվել է 7 զինծառայող։ Մերձավոր Արևելքի տարբեր երկրները հայտնել են, ընդհանուր առմամբ, շուրջ 25 զոհի մասին։ Լիբանանում զոհերի թիվը հասել է 400-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում