Մարզեր

Լճափում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Լճափում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 9  ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 309 միլիոն 615 հազար 409 դրամ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճափի վարչական ղեկավար Արսեն Հովսեփյանը, ծրագրերից 7-ը սուբվենցիոն են՝ 212 միլիոն 395 հազար 889 դրամ արժեքով, և երկուսը՝ պետական՝ 97 միլիոն 219 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվակաների ընթացքում Լճափում կառուցվել է  3000 մետր արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ, Գավառի պատմության և բնության հուշարձանները գովազդող ավտոսպասարկման կանգառ, առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենք, հիմնանորոգվել միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, 1900 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, հանդիսությունների սրահ։

Լճափի ԱԱՊԿ շենքը կառուցվել է պետական ծրագրի շրջանակներում, 80 միլիոն դրամ արժեքով։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2025 թվականից, արդի չափորոշիչներով կառուցված, կահավորված ու տեխնիկապես վերազինված շենքն արդեն պատրաստ է շահագործման։ 

Լճափի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը հիմնանորոգվել է պետբյուջեի միջոցների հաշվին, 17 միլիոն 219 հազար  դրամ  արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և ավարտվել 2026 թվականի փետրվարին։

Խոսրով   Խլղաթյան

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում