Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր ղեկավարը

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից զինված հարձակման հետևանքով սպանված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, երկրի փաստացի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին կփոխարինի նրա որդին՝  Մոջթաբա Խամենեին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Tehran Times պարբերականը։

«Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին դարձավ Իրանի առաջնորդը։

Փորձագետների խորհուրդը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ներկայացրեց այաթոլլա Հաջ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ»,- ասվում է իրանական պարբերականի հրապարակման մեջ։

 

 

86-ամյա այաթոլլա Ալի Խամենեիինն սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած հարձակման առաջին օրը։ Նրա հետ միասին սպանվել էին դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վանասվածքներից մահացել էր նաև այաթոլլայի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն:

Հայերեն English فارسی Français Русский Türkçe

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը