Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր ղեկավարը
2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից զինված հարձակման հետևանքով սպանված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, երկրի փաստացի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին կփոխարինի նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Tehran Times պարբերականը։
«Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին դարձավ Իրանի առաջնորդը։
Փորձագետների խորհուրդը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ներկայացրեց այաթոլլա Հաջ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ»,- ասվում է իրանական պարբերականի հրապարակման մեջ։
#BREAKING
— Tehran Times (@TehranTimes79) March 8, 2026
Ayatollah Seyyed Mojtaba Khamenei became the leader of Iran
The Assembly of Experts, with an overwhelming majority of votes, introduced Ayatollah Haj Seyyed Mojtaba Khamenei as the third leader of the Islamic Republic of Iran. pic.twitter.com/0s4EGNUtdO
86-ամյա այաթոլլա Ալի Խամենեիինն սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած հարձակման առաջին օրը։ Նրա հետ միասին սպանվել էին դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վանասվածքներից մահացել էր նաև այաթոլլայի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն: