Հայաստան

ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակն աճել է․ իրավապահ կառույցների շարքում կրկին առաջինն է

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակն աճել է․ իրավապահ կառույցների շարքում կրկին առաջինն է

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ քաղաքացիների գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը կրկին առաջատար է իրավապահ մարմինների շարքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ-ից, հետազոտության տվյալների համաձայն՝ 2026 թվականի փետրվարի դրությամբ հարցմանը մասնակցած անձանց 61%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից։ Նվազել է ոստիկանությունից դժգոհող քաղաքացիների թիվը՝ 41-ից հասնելով 37 %-ի։

Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1506 ՀՀ քաղաքացի, ինչը ներկայացնում է հանրապետության տարբեր բնակավայրերի բնակչության կարծիքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում