Հայաստանի ԲՏԱ փոխնախարարն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերն՝ առանձնացնելով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության նախաձեռնությունները։

Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի ձեռքբերումները ինժեներական նախագծման, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղություններով։ Քննարկվել են նաև տեխնոլոգիական ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝ բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների ստեղծման նախաձեռնությունները։ Ոլորտի զարգացման համատեքստում կարևորվել է տվյալների կենտրոնների հիմնումը, ենթակառուցվածքների ընդլայնումն ու բարձրակարգ մասնագետների պատրաստումը։

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Ներկայացնելով Շվեյցարիայի տեխնոլոգիական ներուժը՝ դեսպանը խոսել է Շվեյցարիայում այս տարի հուլիսին և հաջորդ տարի կայանալիք արհեստական բանականության համաժողովի մասին՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ կբացի տարբեր ուղղություններով համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ստարտափների միջև համագործակցության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), թվայնացման, արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ շեշտադրվել է էներգետիկ նոր լուծումների ներդրման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն արդի տվյալների կենտրոնների և բարձր տեխնոլոգիական նախագծերի կայացման գործում։

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ լիազորությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև տեխնոլոգիական գործընկերության խորացմանն ու ընդլայնմանը։

Հայերեն Türkçe

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար