Իրան

ԱՄՆ-ն հայտնել է Իրանում ևս 200 թիրախ խոցելու և իրանական 30 նավ ոչնչացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտնել է Իրանում ևս 200 թիրախ խոցելու և իրանական 30 նավ ոչնչացնելու մասին

Իրանում ամերիկյան ուժերի կողմից անցկացվող «Էպիկական ցասում» գործողությանը մասնակցում է 50 000 զինծառայող. վերջին 72 ժամում ամերիկյան ուժերն Իրանի տարածքում խոցել են 200 թիրախ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը մամուլի ասուլիսում, որը հրապարակվել է X հարթակում CENTCOM-ի էջում։

Նա հավելել է, որ ամերիկյան B-2 ռմբակոծիչները տասնյակ ռումբերով թիրախավորել են Իրանում բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ, որոնք գտնվում են գետնի տակ մեծ խորության վրա։ Քուփերի խոսքով՝ վերջին 24 ժամում Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակումները նվազել են 90%-ով, անօդաչու թռչող սարքերով հարձակումները՝ 83%-ով։

Քուփերը հավելել է, որ մի քանի ժամվա ընթացքում ԱՄՆ-ն խոցել է իրանական 30 նավ, ինչպես նաև անօդաչուներ կրող նավ։

«Նախագահը մեզ ևս մեկ առաջադրանք է տվել՝ ոչնչացնել կամ գետնին հավասարեցնել Իրանի բալիստիկ հրթիռների արդյունաբերական հիմքը։ Մենք պարզապես չենք հարվածում այն անենին, ինչ նրանք ունեն, մենք ոչնչացնում ենք վերակառուցելու նրանց հնարավորությունները», - ասել է հրամանատարը՝ հավելելով, որ դա որոշ ժամանակ կպահանջի։

Քուփերի հետ համատեղ մամուլի ասուլիսում Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի պակաս չունի և կարող է ռազմական գործողությունները շարունակել «այնքան, որքան դրա կարիքը լինի»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում