Հայաստան

Հայաստանի տարածքում կրակոցներ և պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ-ն հերքում է շրջանառվող լուրերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում կրակոցներ և պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ-ն հերքում է շրջանառվող լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում կրակոցներ և պայթյուններ են արձանագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- գրել է Թորոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում