ՀՀ ԲՏԱ փոխնախարարը Բարսելոնայում հանդիպել OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ

2 րոպեի ընթերցում

«Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC Barcelona) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ՝ ընկերության ռազմավարական դաշինքների փոխնախագահ Թերեզ Ժամայի և ապարատային ճարտարապետության գլխավոր պատասխանատու Վիոլանտե Մոսքիանոյի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգում և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հաստատման հնարավորությունները։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինժեներական մեծ ներուժը և այն պետական նախաձեռնությունները, որոնք աջակցում են կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։ Ռուբեն Սիմոնյանը հատուկ ընդգծել է հայաստանյան համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների դերը որպես որակյալ կադրային բազա միջազգային ընկերությունների համար։

OpenChip-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներին, իրականացվող ծրագրերին և քննարկելու հետագա գործակցության հեռանկարները։

Հայերեն English Français Русский

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում