Իրան

Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլատրել է օգտագործել իր ռազմակայանները Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլատրել է օգտագործել իր ռազմակայանները Մերձավոր Արևելքում

Ֆրանսիան ամերիկյան ինքնաթիռներին ժամանակավորապես թույլատրել է օգտագործել իր ռազմակայանները Մերձավոր Արևելքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբին:

«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների շրջանակներում նրանց թռչող սարքերի ներկայությունը ժամանակավորապես թույլատրվել է տարածաշրջանում գտնվող մեր ռազմակայաններում», - մեջբերում է գործակալությունը Գլխավոր շտաբի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ «այդ ինքնաթիռներն օգնում են Ֆրանսիայի գործընկերների պաշտպանությանը տարածաշրջանում»: Թե հատկապես որ ռազմակայանների մասին է խոսքը, չի նշվում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ևս թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր տարածաշրջանում իր ռազմակայանները։

Իսկ Իսպանիան ԱՄՆ-ին թույլ չի տվել օգտագործել երկրի տարածքում գտնվող ռազմակայաններն Իրանում գործողությունների համար: Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է խզել բոլոր առևտրային հարաբերությունները թագավորության հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին համերաշխություն է հայտնել ԱՄՆ սպառնալիքների առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում