Հայաստան

Հայաստանում սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 5-ի ցերեկը, 6-ի երեկոյան, 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին շրջաններում, մարտի 7-ին, 8-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ընդգծելով, որ լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 6-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-10-ի ցերեկային ժամերին նույնքան կբարձրանա։

Երևանում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում