Սոցիալական հարցեր

Փոխվարչապետը պարզաբանեց, թե ինչ միջոցներով է ապահովվելու կենսաթոշակների ու նպաստների բարձրացումը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը պարզաբանեց, թե ինչ միջոցներով է ապահովվելու կենսաթոշակների ու նպաստների բարձրացումը

Կենսաթոշակների բարձրացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների առնվազն կեսն ապահովված է լինելու տարվա ընթացքում ակնկալվող լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացած մասի հնարավորությունն ընձեռում են ինչպես պահուստային ֆոնդը, այնպես էլ ծախսերի վերաբաշխումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ընթացիկ տարվա ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար անհրաժեշտ միջոցների հնարավորության ու ֆինանսական կառավարելիության հարցերին։

«Մեր քննարկումները ցույց են տվել, որ երկու բան ենք անելու, առաջինը՝ լրացուցիչ հատկացումները կատարելու ենք եռամսյակային կտրվածքով, որ տարվա ընթացքում ֆինանսական կառավարելիությունը լինի մեր տեսադաշտում և խելամիտ կարգավորումների ներքո, իսկ երկրորդը՝ ՊԵԿ-ի հետ նախապես ունեցած քննարկումների արդյունքում վստահ ենք, որ բարձր տնտեսական աճի բազայի վրա նոր հարկային եկամուտների ակնկալիքներ ունենք, որոնք տարվա ընթացքում իրացվելու են։ Այսինքն՝ այս բարձրացման առնվազն կեսն ապահոված է լինելու լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացածի համար և՛ պահուստային ֆոնդում այդպիսի հնարավորություններ ունենք, և՛ ծախսերի վերաբաշխման եղանակով»,-ներկայացրեց փոխվարչապետը։

Հայաստանի կառավարությունը մարտի 5-ի նիստում հաստատել է կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու որոշումը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում