ՀՀ ԲՏԱ փոխնախարարը և «Մայքրոսոֆթ»-ի փոխնախագահը քննարկել են տեխնոլոգիական գործընկերության ընդլայնման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Բարսելոնայում ընթացող «Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC) շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության հանրային հատվածի կորպորատիվ փոխնախագահ Ֆիլիպ Ռոժեի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է Կառավարության ռազմավարական տեսլականը, որն ուղղված է Հայաստանի թվային փոխակերպմանը, տվյալների վրա հիմնված տնտեսության ձևավորմանը և բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի հզորացմանը։ Նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է միջազգային տեխնոլոգիական առաջատարների հետ գործակցության դերը՝ որպես նորարարական ներուժի իրացման և պետական համակարգում ժամանակակից լուծումների ներդրման արդյունավետ գործիք։

Կողմերն անդրադարձել են առկա փոխգործակցության դինամիկային և քննարկել համագործակցության խորացման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գիտելիքի և փորձի փոխանակմանը, ինչպես նաև արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարներին։

Երկուստեք կարևորվել է կրթության և շարունակական ուսուցման դերը՝ որպես նորարարության, տնտեսական աճի և կայուն զարգացման առանցքային խթանիչներ։ Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական վերապատրաստման և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ուսումնասիրել համագործակցության ամրապնդման կոնկրետ ձևաչափերն ու առաջնահերթ ուղղությունները՝ ուղղված Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը։ 

Հայերեն English 中文

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Թեհրանում ընթանում է Միրզոյան-Արաղչի հանդիպումն՝ ընդլայնված կազմով

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական

Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

Միրզոյանն ու Արաղչին առանձնազրույց են ունեցել

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ