Իրան

Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը հետաձգվել է

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը հետաձգվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Հուղարկավորության արարողությունը նախատեսված էր սկսել մարտի 4-ին, տեղական ժամանակով ժամը 22:00-ին։ Նրա հրաժեշտի արարողությունը պետք է տևեր երեք օր ու երեք գիշեր։

Կազմակերպիչները հայտարարել են, որ Խամենեիի հուղարկավորության արարողությունն անորոշ ժամանակով հետաձգվել է, մինչև պատրաստ կլինեն դրա համար անհրաժեշտ բոլոր օբյեկտները և ենթակառուցվածքները։

Իրանի գերագույն առաջնորդը պետք է թաղվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։

Tasnim-ը հավելում, է, որ հուղարկավորության նոր ամսաթիվը շուտով կհայտարարվի։

Ալի Խամենին սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից առաջին հարվածների ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում