Իրան

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը հասել է 1045-ի

1 րոպեի ընթերցում

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը հասել է 1045-ի

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 1045-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի նահատակների և վետերանների գործերի հիմնադրամին։

Ավելի վաղ հաղորդվել էր 787 զոհի մասին։

«Հուղարկավորված նահատակների թիվը, որոնք զոհվել են այս դաժան գործողությունների հետևանքով, ներկա դրությամբ կազմում է 1045», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է գործակալությունը, զոհերի թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորականներ։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում