Իրան

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանում չեն կենտրոնանում միջուկային օբյեկտների վրա. Գրոսի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանում չեն կենտրոնանում միջուկային օբյեկտների վրա. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանում չեն կենտրոնանում միջուկային օբյեկտների վրա, նույնիսկ եթե որոշակի վնասվածքներ են հայտնաբերվել Նաթանզում և Սպահանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ La Repubblica թերթին տված հարցազրույցում նա հաստատել է, որ այս պահին ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել։

«Ընդհանուր առմամբ, կարող եմ հաստատել, որ հարձակումն ուղղված չէ միջուկային օբյեկտներին», - ասել է ԱԷՄԳ ղեկավարը։

Գրոսին հնարավոր է համարել, որ Իրանում պահպանվում է  հարստացված ուրանը։

«Մենք չունենք ապացույցներ, որ այն ոչնչացվել է հունիսին (2025 թվականի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ) կամ վերջին մի քանի ժամվա ընթացքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով։ Այն նախկինի նման գտնվում է ստորգետնյա թունելներում, որտեղ  պահվում է, թեև վերջին ամիսներին մեր տեսուչները ֆիզիկական մուտք չեն ունեցել Իրանի միջուկային ենթակառուցվածքներ», - պարզաբանել է ԱԷՄԳ ղեկավարը։

Գրոսիի կարծիքով՝ խնդրի լուծման բանալին մնում են բանակցությունները, բայց դրանք անհնար են պատերազմի պայմաններում։ Նա նաև արձանագրել է, որ ԱԷՄԳ-ն անմիջական կապի մեջ չէ Իրանի իշխանությունների հետ։ Բոլոր շփումներն այժմ իրականացվում են բացառապես Վիեննայում Թեհրանի դիվանագիտական ​​​ներկայացուցչության միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում