Մակրոնը միջուկային «Շառլ դը Գոլ» ավիակիրն ուղարկել է Միջերկրական ծով

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է «Շառլ դը Գոլ» միջուկային ավիակիրը և դրա հարվածային խումբը դուրս բերել Բալթիկ ծովից և տեղակայել Միջերկրական ծովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ վկայակոչելով Մակրոնի ուղերձը ժողովրդին։

«Հաշվի առնելով այս անկայուն իրավիճակը և առաջիկա օրերի անորոշությունները՝ ես հրամայել եմ, որ «Շառլ դը Գոլ» ավիակիրը, դրա օդային միջոցները և ուղեկցող ֆրեգատը նավարկեն դեպի Միջերկրական ծով», - ասել է Մակրոնը մարտի 3-ի երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում։

Նա նաև նշել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Մերձավոր Արևելքում տեղակայվել են Rafale կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և օդային ռադարային համակարգեր։ 

Այս որոշման պատճառ է հանդիսացել մարտի 2-ին Կիպրոսում բրիտանական ավիաբազայի թիրախավորումը անօդաչու թռչող սարքերով։ Մակրոնի խոսքով՝ Կիպրոսը ԵՄ-ի անդամ է, որի հետ Ֆրանսիան վերջերս ռազմավարական գործընկերության պայմանագիր է կնքել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Հայերեն English Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը