Ռուսաստան

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Էստոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին փոխանցել է բողոքի նոտա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նրան ներկայացնելու Էստոնիայի տարածքային ջրերում ռուսական սառցահատ նավի տեղաշարժի ընթացակարգային կանոնների վերաբերյալ համապատասխան նոտա», - ասված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ միջադեպը վերաբերում է «Մուրմանսկ» սառցահատի տեղաշարժին, որը փետրվարի 28-ին ուղևորվել էր Ֆինլանդական ծոց՝ Olympic Friendship լցանավը սառցակույտերից դուրս բերելու համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում