Արամ Առաջինն իր մտահոգությունն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ թեմերի առաջնորդներին հորդորելով հնարավորինս զերծ պահել հայերին  վտանգավոր իրադարձություններից և աջակցել նրանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հաղորդագրություն է հրապարակել Cilicia TV-ն։

«Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շղթայազերծած պատերազմը փաստորեն ներառեց ամբողջ Միջին Արևելքը։ Պատերազմը հանգեցրեց մահերի, խուճապ, անորոշություն և համընդհանուր տագնապ առաջացրեց։ Բնականաբար, Միջին Արևելքի երկրների հայկական գաղութները ևս առավել կամ նվազ չափով ենթարկվեցին պատերազմի հետևանքներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խոր մտահոգությամբ հետևում է ստեղծված վտանգավոր իրավիճակի զարգացումներին և կապի մեջ է շրջանի երկրների գաղութների հետ։ Հնարավոր չեղավ որևէ կերպ կապ հաստատել Իրանի մեր թեմերի հետ՝ հաղորդակցության միջոցների ընդհատման պատճառով»,-ասվում է տեքստում։

Ընդգծվում է, որ Արամ Առաջինն իր խորը ցավակցությունն է հայտնում բոլոր զոհերին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Միաժամանակ, կոչ է անում, որ դադարեն պատերազմական գործողությունները բոլոր շրջաններում և քաղաքական բանակցությունների ճանապարհով հնարավոր լինի արդար լուծում գտնել։

«Նորին Սրբությունը կոչ է անում մեր թեմերի պատասխանատուներին առավելագույնս հեռու պահել մեր գաղութներն անապահով իրավիճակից և հոգալ համայնքային կարիքները՝ միշտ կապի մեջ լինելով Անթիլիասի Մայրավանքի հետ։ Ինչպես միշտ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, պատրաստ է առավելագույնն անել թեմերի աշխատանքին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար»,-շեշտվում է տեքստում։

Մարտի 3-ի երեկոյան Արամ Առաջինի նախագահությամբ Ազգային կենտրոնական վարչության արտակարգ նիստ է գումարվելու։

Հայերեն العربية Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան