Իրան

ՄԱԿ-ում կոչ են արել անաչառ հետաքննություն անցկացնել Իրանում աղջիկների դպրոցին հարվածի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում կոչ են արել անաչառ հետաքննություն անցկացնել Իրանում աղջիկների դպրոցին հարվածի առնչությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել «արագ, անաչառ և մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իրանի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա տեղի ունեցած հարվածի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանիի՝ Վոլկեր Տյուրկը «խորապես ցնցված է» Իրանի դեմ հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռազմական գործողությունների հետևանքներից։

Անդրադառնալով աղջիկների դպրոցի վրա հարվածի մասին հաղորդագրություններին՝ Շամդասանին ասել է, որ «հետաքննելու պարտականությունը դրված է հարձակումն իրականացրած ուժերի վրա»։

Նա կոչ է արել այդ ուժերին հրապարակել արդյունքները և ապահովել տեղի ունեցածի համար հաշվետվողականություն և փոխհատուցում զոհերի ընտանիքներին և տուժածներին։

Գրասենյակը հայտարարել է, որ որևէ գնահատական չի տալիս, թե ով կարող է պատասխանատու լինել դպրոցին հարվածի համար։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ տեղյակ է այն հաղորդագրություններից, որ աղջիկների դպրոցին հարվածներ են հասցվել։ Նրա խոսքով՝ պաշտոնյաներն ուսումնասիրում են այդ հաղորդագրությունները։

Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը մարտի 1-ին հայտարարել է, որ տեղյակ չէ տարածքում Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից որևէ հարվածի մասին։

Իրանի Մինաբ քաղաքում փետրվարի 28-ին աղջիկների տարրական դպրոցին հասցված հրթիռային հարվածի հետևանքով, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով, զոհվել է 168  երեխա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում