Իրան

Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկրի ռազմաօդային ուժերը «զգալի ուժով» հարվածել են Թեհրանում գտնվող կառավարական թիրախներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նա նշել է, որ Իսրայելը շարունակում է սահմանափակել նաև Իրանում հրթիռների արձակման հնարավորությունները։

Կացի խոսքով՝ Իրանի դեմ գործողությունը «կշարունակվի ամբողջ ուժով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Telegram-ում տարածված հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ «հսկայական զինամթերք» է նետվել Իրանի նախագահական գրասենյակի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի շենքի վրա։

Նշվում է, որ հարված է հասցվել նաև ռազմական ուսումնական հաստատությանը և «ռեժիմի լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքներին»։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում