Իրան

Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ մի քանի շաբաթ տևողությամբ գործողության

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ մի քանի շաբաթ տևողությամբ գործողության

Իսրայելի զինվորականները պատրաստ են այն բանին, որ Իրանի դեմ արշավը տևելու է մի քանի շաբաթ: Միևնույն ժամանակ, Իսրայելն Իրան ուժեր ուղարկելու ծրագրեր չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ Նադավ Շոշանիին հարց են ուղղել տարածաշրջանում ցամաքային ուժեր տեղակայելու հավանականության մասին։ Նա ասել է, որ դա «քիչ հավանական է»։

ԻՊԲ ներկայացուցիչը նաև նշել է, որ Իսրայելը մշակել է մի քանի շաբաթվա գործողությունների ընդհանուր պլան։ Նա հավելել է, որ ռազմական արշավի տևողությունը կարող է փոխվել՝ կախված իրադարձությունների զարգացումից։ Նրա խոսքով՝ իրավիճակը ներկա պահին զարգանում է Իսրայելի օգտին։

Շոշանին նաև նշել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «զգալիորեն սահմանափակել են» հարվածներ հասցնելու Իրանի կարողությունները։ Նրա խոսքով՝ ոչնչացվել են իրանական տասնյակ հրթիռային կայանքներ։

Պաշտոնյան նաև ասել է, որ ռազմական գործողությունների առաջին երկու օրվանից հետո Իսրայելի վրա արձակվող հրթիռների թիվը փոքրացել է։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում