ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ

1 րոպեի ընթերցում

Իսլամական Հանրապետությանն ԱՄՆ-ի և Իսրայելի  հասցրած հարվածների հետևանքով Իրանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 787-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական Կարմիր մահիկի ընկերությանը։

«Օպերատիվ խմբերի հաշվետվությունների համաձայն՝ այս  պահին, ցավոք, մեր 787 հայրենակիցներ են զոհվել այդ հարձակումների հետևանքով։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փլվածքների մաքրումը, վիրավորների տեղափոխումը և բժշկական օգնության տրամադրումը», - նշել է կազմակերպությունը։

Tasnim-ը մեկ այլ հրապարակման մեջ հաղորդել է, որ ամերիկա-իսրայելական զոհվել է առնվազն 31 իրանցի զինծառայող: Արդյոք նրանք մտնում են զոհերի ընդհանուր թվի մեջ, չի հստակեցվում։

Նշվում է, որ 13 զինվորական է զոհվել Իրանի հարավ-արևելյան Քերման քաղաքում ավիաբազային Իսրայելի հարվածի հետևանքով: Առնվազն 18 զինծառայող էլ Իսրայելի հարձակումների զոհ է դարձել Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում:

Նաև հաղորդվում է, որ արձանագրվել է շուրջ 1039 հարված Իրանի 153 շրջանում, վնաս է կրել առնվազն 504 օբյեկտ:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել