Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունն անհրաժեշտ էր, քանի որ Իրանը ցանկանում էր ոչնչացնել Միացյալ Նահանգները և զարգացնում էր իր բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ծրագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Այս վարչակարգի նպատակն է Միացյալ Նահանգների ոչնչացումը, և դա մոլորակի վրա միակ երկիրն է, որ բացահայտ ասում է այդ մասին ու քրտնաջան աշխատում այդ նպատակին հասնելու համար։ Պատճառը, որ մենք պետք է գործեինք հիմա, այն է, որ նրանց միջուկային օբյեկտներին և նրանց բալիստիկ հրթիռների ծրագրին հարված հասցնելուց հետո կարելի էր կարծել, թե նրանք կսերտեն դասը, բայց այդպես չեղավ.... Նրանք սկսեցին նոր օբյեկտներ, նոր վայրեր, ստորգետնյա բունկերներ կառուցել իրենց բալիստիկ հրթիռների և ատոմային ռումբի ստեղծման ծրագիրը մի քանի ամսվա ընթացքում անխոցելի դարձնելու համար», - ասել է Նեթանյահուն։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությունն Իրանի դեմ չի կարող վերածվել հերթական երկարատև պատերազմի։

«Այդ պատերազմն անվերջ չի լինի։ Դա կլինի արագ և վճռական գործողություն», - նշել է Իսրայելի կառավարության ղեկավարը:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով