Իրան

Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Իրանի դեմ գործողությունը տարիներ չի տևի

2 րոպեի ընթերցում

Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Իրանի դեմ գործողությունը տարիներ չի տևի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ ԱՄՆ-ի գործողությունն Իրանում տարբերվում է Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններից և տարիներ չի տևի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:

«Տարբերությունն այն է, որ նախագահը հստակորեն սահմանել է, թե ինչի է ուզում հասնել: Դոնալդ Թրամփը պարզապես ոչ մի դեպքում թույլ չի տա, որ այս երկիրը ներքաշվի բազմամյա հակամարտության մեջ՝ առանց տեսանելի ավարտի և հստակ նպատակի», - ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահի կարծիքով` հստակ նպատակի առկայությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում բախվել այն խնդիրներին, որոնք «մենք ունեցել ենք Իրաքի և Աֆղանստանի հետ»։

Վենսի խոսքով՝ նպատակն է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չստանա։

«Նա (Թրամփը) նպատակը սահմանել է հետևյալ կերպ. Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք և պետք է ստանձնի երկարաժամկետ պարտավորություն՝ երբեք չփորձել վերականգնել իր միջուկային ներուժը», - հայտարարել է փոխնախագահը։

Վենսը նաև ասել է, թե Թրամփը գիտեր, որ Իրանը պատրաստ է միջուկային զենք ստեղծել, և որոշել է միջոցներ ձեռնարկել, քանի որ «դա անհրաժեշտ է ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում