Հայաստան

Կազմակերպությունների ներգրավում՝ ԼՂ-ից տեղահանվածների ինքնազբաղվածության խթանման ծրագրի շրջանակում ծառայությունների մատուցման նպատակով

1 րոպեի ընթերցում

Կազմակերպությունների ներգրավում՝ ԼՂ-ից տեղահանվածների ինքնազբաղվածության խթանման ծրագրի շրջանակում ծառայությունների մատուցման նպատակով

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող կազմակերպությունները կարող են դիմել և կնքել հրապարակային օֆերտայի պայմանագրեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և կնքելով պայմանագիր՝ ներառվել միջոցառման շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկում։

Ծրագրի շրջանակում բիզնես ուսուցման և ուղեկցման աշխատանքների կազմակերպման համար կազմակերպությանը վճարվում է՝

  • յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,
  • յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում