Մարզեր

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2026 թվականի փետրվարին գրանցվել է 62 ծնունդ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2026 թվականի փետրվարին գրանցվել է 62 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 62 ծնունդ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 62 նորածիններից 32-ը աղջիկներ են, 30-ը՝ տղաներ։ 22 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21 երեխա՝ Սևանի, 11 երեխա՝ Գավառի, 6 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 86 երեխա։

Խոսրով  Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում