Մարզեր

Վերանորոգվում է Ձորագյուղի հիմնական դպրոցի շենքը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Ձորագյուղի հիմնական դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի հիմնական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը, դպրոցի շենքը վերանորոգվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Ձորագյուղի հիմնական դպրոցի շենքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 303 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և ավարտի կհասցվեն 2026 թվականի մարտ ամսին։

Ծրագրով նախատեսված է տանիքի,  հատակի, պատերի, սանհանգույցների նորոգում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, այլ աշխատանքներ։

Ծրագրի ավարտից հետո Ձորագյուղի հիմնական դպրոցը կապահովվի արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։

Խոսրով   Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում