Քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, տեղեկություն ստանալու նպատակով խոշտանգել է անձին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, ոստիկան Գ.Մ.-ն, ներկա գտնվելով գործընկերոջ՝ Հ.Հ.-ի կողմից անձին խոշտանգելուն, միջոցներ չի ձեռնարկել վերջինիս նկատմամբ բռնության գործադրումը կանխելու ուղղությամբ, իր լիազորություններն իրականացնելիս իրեն հայտնի դարձած ծանր հանցագործության դեպքին անմիջականորեն ականատես լինելով՝ քննիչին կամ դատախազին չի ներկայացրել հանցանքի մասին հաղորդում: Փոխարենը՝ տեսանկարահանել է Հ.Հ.-ի կողմից անձի նկատմամբ բռնություն գործադրելու տեսարանը։

 ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկան Հ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ Գ․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։ 

Հ․Հ․-ի և Գ․Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հայերեն

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ