Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին լայնածավալ հարվածներ են հասցնում Թեհրանի կենտրոնական շրջաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվում են իսրայելական հետախուզության տվյալների հիման վրա, իսկ թե հատկապես որ թիրախներին, չի հստակեցվում։
Al Jazeera-ն հաղորդում է, որ Թեհրանի մի քանի շրջանում պայթյուններ են հնչել։
Ավելի վաղ իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 555 մարդ։
Կարդացեք հոդվածը` Français