Իրան

Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Նաթանզի միջուկային օբյեկտին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Նաթանզի միջուկային օբյեկտին

Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը հարված է ստացել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին մարտի 2-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմիններում Իրանի դեսպան Ռեզա Նաջաֆին։

«Նրանք երեկ կրկին հարձակվել են Իրանի խաղաղ, պաշտպանված միջուկային օբյեկտների վրա», - լրագրողներիի հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ նրանց արդարացումը, թե Իրանը ցանկանում է մշակել միջուկային զենք, պարզապես մեծ սուտ է։

Reuters-ի հարցին, թե որ օբյեկտներն են հարվածի ենթարկվել, նա պատասխանել է. «Նաթանզ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում