«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom

3 րոպեի ընթերցում

Ucom-ի աջակցությամբ՝ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից արդեն երկրորդ տարին կազմակերպվող «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակցիներն այցելել են Ucom-ի գրասենյակ, որտեղ հանդիպել են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։

«Արդյունավետ կառավարում և առաջնորդություն» թեմայի շուրջ զրույցի ընթացքում Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է  կառավարման՝ տասնամյակների փորձի ընթացքում ձևավորված իր սկզբունքները, կիսվել հետաքրքիր դրվագներով և պատասխանել մասնակիցների հարցերին։

Այցն իրականացվել է մեկ տարի տևողությամբ «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում։ Այս ընթացքում կազմակերպվել են անհատական դասընթացներ, մենթորության սեսիաներ, ստեղծվել են տարբեր համագործակցությունների հաստատման հնարավորություններ։

Տրանսֆորմացիոն այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կանաչ նորարարների նոր սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար, այդ թվում կանաչ էներգիայի, ագրոտեխնոլոգիաների, էկոտուրիզմի և շրջանաձև տնտեսության ոլորտներում: 

«Որպես կանաչ ընկերություն՝ Ucom-ը կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ նորարարական տեխնոլոգիաները կարող են առանցքային դեր ունենալ կանաչ լուծումների ստեղծման գործում, և ուրախ ենք աջակցելու այն ձեռնարկատերերին ու նորարարներին, որոնք իրենց գաղափարներով նպաստում են Հայաստանի ավելի կայուն և էկոլոգիապես պատասխանատու ապագային», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրենը։

«Իմփաքթ Հաբ Երևանի համար առանցքային նշանակություն ունի մեր ծրագրերի մասնակիցներին ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև իրական փորձով զինելը։ Ռալֆ Յիրիկյանի հետ այս անմիջական հանդիպումը մեր ֆելոուների համար բացառիկ հնարավորություն էր։ Նմանատիպ փորձի փոխանակումը վճռական դեր ունի մեր կանաչ նորարարների համար, քանի որ օգնում է նրանց տեսնել իրենց ստարտափների աճի հեռանկարը և գաղափարները վերածել կայուն, լայնածավալ ազդեցություն ունեցող բիզնեսների», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլեանը:

Նախաձեռնությանը մասնակցելու համար ընտրվել էր տասը գաղափար, այդ թվում՝ նեյլոնե հնամաշ զուգագուլպաների վերամշակմամբ ստեղծվող դիմացկուն գորգերի Eco Habit-ը,  բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ արտադրող Bee Green-ը, արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ SeElabUS, և այլ գաղափարներ։

Նախագծի ավարտին թիմերը կներկայացնեն այս ամիսների ընթացքում իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ՝ այն կյանքի կոչելու համար։

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները